Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոսկվան չի պատրաստվում հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Մոսկվան չի պատրաստվում հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ
17.09.2017 | 00:56

Մոսկվան չի հետևի ԱՄՆ-ի կոչին և հավելյալ ճնշում չի գործադրի Հյուսիսային Կորեայի նկատմամբ` Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Ռուսաստանը պատրաստվում է կյանքի կոչել այն պատժամիջոցները, որոնք սահամանվել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ոչ ավելին»,- ասել է ռուս դիվանագետը` ամերիկյան իշխանություններին կոչ անելով բանակցել Փհենյանի հետ:


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվային և Պեկինին ուղղված` Հյուսիսային Կորեայի հանդեպ «ուղղակի գործողությունների» դիմելու կոչով հանդես էր եկել ուրբաթ օրը:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ